Բլինքեն. Թուրքիան ՆԱՏՕ -ի կարևոր դաշնակիցն է և արժեքավոր գործընկերը տարածաշրջանում

Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն եւ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հեռախոսով քննարկել են Աֆղանստանում տիրող իրավիճակը: Այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը։

Կողմերը քննարկել են Աֆղանստանում ընթացող համագործակցությունը, ինչպես նաև Թուրքիայի ու ԱՄՆ-ի, այդ թվում դաշնակից և գործընկեր երկրների քաղաքացիների անվտանգ և կանոնավոր տարհանումն ապահովելու ջանքերը:

Բլինկենը Twitter- ում հաստատել է, որ հեռախոսազրույց է ունեցել Չավուշօղլուի հետ:

«Թուրքիան ՆԱՏՕ-ի կարևոր դաշնակիցն է և արժեքավոր գործընկերը տարածաշրջանում», — ընդգծեց ԱՄՆ պետքարտուղարը: