Հայաստանի անկախության օրվա կապակցությամբ Հանրապետական մաղթանք կկատարվի. Մայր Աթոռ

Հայաստանի Հանրապետության անկախության օրվա կապակցությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և թեմերի առաջնորդանիստ եկեղեցիներում կկատարվի Հանրապետական մաղթանք։ Այս մասին տեղեկացրել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար Վահրամ ավագ քահանա Մելիքյանը։

«Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ մաղթանքի արարողությունը տեղի կունենա Սուրբ Գայանե վանքում»,- նշել է Վահրամ ավագ քահանա Մելիքյանը և հավելել, որ արարողությունը կկայանա սեպտեմբերի 21-ին, ժամը 10։30-ին։