Էրդողանը Սոչի է մեկնել Պուտինի հետ հանդիպմանը ազգային հետախուզության ղեկավարի հետ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չորեքշաբթի օրը մեկնել է այցով Ռուսաստանի Դաշնություն, հայտնում է թուրքական մամուլը:
Այցի ընթացքում նախագահին ուղեկցում են Ազգային հետախուզական կազմակերպության (MIT) ղեկավար Հաքան Ֆիդանը, նախագահի աշխատակազմի տեղեկատուութեան գրասենեակի ղեկավար Ֆախրեթթին Ալթունը և նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Կալինը:
Պետությունների ղեկավարները կքննարկեն երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային և միջազգային գործընթացները: Երկու երկրների ղեկավարները կանդրադառնան Սիրիայում, Լիբիայում և Աֆղանստանում տիրող իրավիճակին:
