Միխայիլ Մխիթարյանը դարձել է Ավանդական կարատեի Եվրոպայի չեմպիոն
Armenian National Karate Federation Հայաստանի Կարատեի Ազգային Ֆեդերացիան հայտնում է.
«Հայաստանի Կարատեի Ազգային Ֆեդերացիայի մարզիկ, ազգային հավաքականի անդամ Միխայիլ Մխիթարյանը ս.թ. հոկտեմբերի 30-ից 31-ը Սերբիայի Բելգրադ քաղաքում կայացած՝ Եվրոպայի ավանդական կարատեի առաջնությունում (ETKF) 21-35 տարեկանների Անհատական կատա մրցաձևում գրավել է 1-ին տեղը՝ դառնալով Ավանդական կարատեի Եվրոպայի չեմպիոն:
Հայաստանի Կարատեի Ազգային Ֆեդերացիան շնորհավորում է մարզիկին և մաղթում նորանոր հաջողություններ:»

