Հանդիպել են Հայաստանի եւ Ադրբեջանի ագ նախարարները, ԵԱՀԿ ՄԽ եռանախագահները
Hraparak.am-ը գրում է.
«Նախօրեին Փարիզում տեղի է ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի եւ Ջեյխուն Բայրամովի, ինչպես նաեւ՝ ԵԱՀԿ ՄԽ եռանախագահներ Ստեֆան վիսկոնտիի, Էնդրյու Շյոֆերի եւ Իգոր Խովաեւի հանդիպումը։
Հանդիպմանը մասնակցել է նաեւ ԵԱՀԿ գործող նախագահողի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկը։ Կողմերը մտքեր են փոխանակել Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման շուրջ, նկատի ունենալով ռեգիոնում ձեւավորված նոր իրականությունը»
