Իրավական մասը թողնելով սահմանադրագետներին ասեմ, որ վատ միտք չի ընդդիմության կողմից մանդատներ դնելը. Վահան Բաբայան
Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Մանդատներ վայր դնելը կառաջացնի կառավարման ճգնաժամ և խորհրդարանական կառավարմամբ երկրի համար կարող է նաև հանգեցնել իշխանափոխության
Իրավական մասը թողնելով սահմանադրագետներին ասեմ, որ վատ միտք չի ընդդիմության կողմից մանդատներ դնելը:
Որտե՞ղ եք տեսել խորհրդարանում ելույթ ունեցող պատգամավորին քարշ տալով ամբիոնից իջեցնեն, որտե՞ղ եք տեսել ելույթ ունեցող պատգամավորին իր աթոռից պոկեն ու ուժով դահլիճից հանեն, իհարկե նման մանդատով պատգամավորը ի զորու չէ աշխատել և ստիպված դուրս է գալու փողոց:
Ճգնաժամն, ի վերջո, չլուծվեց այս արտահերթ ընտրություններով և առնվազն պետք է առաջ բերել,ոչ թե պառլամենտից դուրս գալու,այլ այնտեղ մնալու հիմնավորումներ,որոնք կարող են օգուտ տալ ընդդիմության պայքարին ավելի շատ,քան մանդատներ դնելը:»
