Սերժ Սարգսյանը հանրահավաք գալով չէ, որ գտնվում է հայկական քաղաքական օրակարգի առաջին պլանում. Վահան Բաբայան
Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանն իր ՖԲ անձնական բլոգում գրում է.
«Երեկվա հանրահավաքից հետո մամուլը գրում է, որ Սերժ Սարգսյանը մղվում է առաջին պլան: Նման բան կարող էր գրել գուցե օտար մամուլը, բայց տեղականան մամուլը պետք է լավ իմանար, որ Սերժ Սարգսյանը հանրահավաք գալով չէ,որ գտնվում է հայկական քաղաքական օրակարգի առաջին պլանում:
Դեռ 2018-ից պարզ երևում էր, որ Սերժ Սարգսյանը մնալու է ու մինչև վերջ պայքարելու է Հայաստանի և Արցախի համար և ինչպես նախագահը ասել էր, նա երբեք չի լքել և չի լքելու քաղաքական խրամատը: Մնում է, որ թավիշի գիրկը թռած և հիմա փոշմանած զանգվածը դա հասկանա ու ընդունի իր սխալը:
Հայաստանի և Արցախի համար վստահ եմ դեռ մեծ գործ ունի անելու ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը իր հզոր թիմի հետ միասին:»
