ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը իր քաղաքացիներին հորդորել է խուսափել ՀՀ որոշ վայրեր այցելելուց

ԱՄՆ դեսպանատունն աշխատակիցներին արգելում է Հայաստանի «բարձր ռիսկի» շրջաններ այցելել

ԱՄՆ դեսպանատունը կոչ է անում խիստ զգուշություն ցուցաբերել Հայաստանում զինված հակամարտության պատճառով՝ ընդգծելով, որ երկրի որոշ շրջաններ «ենթակա են բարձր ռիսկի»։

ԱՄՆ դեսպանությունը աշխատակիցներին ու նրանց ընտանիքներին ուղղված կոչը հրապարակել է պաշտոնական կայքէջում։

❗️Ցանկում են ներառվել Տավուշի մարզում Իջևանից դեպի հյուսիս՝ Մ4 ավտոմայրուղու երկայնքով և դեպի արևելք գտնվող բոլոր շրջանները, Գեղարքունիքի մարզը՝ Սևանա լճից արևելք, նաև լճից դեպի հարավ և Մ10 ավտոմայրուղուց դեպի արևելք հատվածները, Արարատի մարզի Երասխ գյուղը, Վայոց Ձորի մարզում՝ Եղեգնաձորից արևելք շրջանները, Սյունիքի մարզը։

Ընդգծվում է, որ դեպի Լեռնային Ղարաբաղ ուղևորությունները նախկինի պես արգելված են։

Աղբյուր՝ Sputnik.Արմենիա