Ղարաբաղի ժողովրդի ճակատագիրը չենք քննարկելու որևէ միջազգային կենտրոնի հետ․ Ալիև

Yerevan.Today-ը գրում է.

«Ադրբեջանի «Ղարաբաղյան շրջանում»  ապրող հայերը մեր քաղաքացիներն են, և հարցը, թե ինչպես ենք մենք կարգավորելու նրանց կյանքը, մենք չենք քննարկելու որևէ միջազգային կենտրոնի հետ։

Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը՝  Աղդամում կայացած Ադրբեջանական քաղաքաշինության ազգային համաժողովում ունեցած իր ելույթում։

Ալիևը ևս մեկ անգամ հայտարարել է, որ «Ղարաբաղը Ադրբեջան է» ։»