Քաղաքապետարանը Մերգելյանի այգում վթարային ու հակահիգիենիկ վիճակ է ստեղծել
Քաղաքապետարանը Մերգելյանի այգում վթարային ու հակահիգիենիկ վիճակ է ստեղծել
Մերգելյանի այգում գտնվելը դարձել է վտանգավոր մեր կյանքին և առողջությանը, հատկապես գիշերային ժամերին։ Աղբ է կուտակվում և գումարվում հսկայածավալ շինարարական աղբին իսկ կիսաքանդված շինությունները «սպառնում են» փլուզվել մարդկանց գլխին։
Դեռևս 2022-ի ավարտին, Երևանի ՔՊ-ական փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն այցելեց Արաբկիրում գտնվող Մերգելյան ինստիտուտի այգի ու հայտարարեց՝ «նախատեսվում է այն դարձնել այգի, որտեղ բոլորս մեծ հաճույքով կզբոսնենք։ Կապամոնտաժվեն ինչպես ինքնակամ, այնպես էլ քաղաքաշինական նորմերին չհամապատասխանող կառույցները…»:
Այսօր հարց է ծագում, այստեղ է՞ Տիգրան Ավինյանին շատ հաճելի զբոսնել, ե՞րբ է նա վերջին անգամ ընդհանրապես եղել այստեղ և ո՞րքանով է օրինական, սանիտարահիգիենիկ և քաղաքաշինական նորմերին համապատասխան, քաղաքապետարանի նման գործունեությունն ու ստեղծած այս իրավիճակը։
Մանրամասները՝ տեսանյութում
