Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիան արծաթե մեդալ է բերել ԱՊՀ խաղերից

Հայաստանի Կարատեի Ազգային Ֆեդերացիաից հայտնում են.

«Արծաթե մեդալ ԱՊՀ խաղերից

Բելառուսի Հանրապետությունում ընթացող ԱՊՀ 2-րդ խաղերում Հայաստանի կարատեի ազգային հավաքականն 🥋🇦🇲 արդեն ունի 1 արծաթե մեդալ 🥈 -67կգ քաշային կարգում Սուրեն Հարությունյանը տանելով 4 հաղթանակ թուրքմեն, տաջիկ, ադրբեջանցի և ղրղզ մարզիկների նկատմամբ՝ դուրս է եկել եզրափակիչ փուլ, որտեղ պարտվել է ռուս մարզիկին 🇷🇺, գրավելով 2-րդ տեղը:
Այս պահին Հայաստանը ներկայացնող ևս 2 մարզիկներ՝ -84կգ քաշային կարգում հանդես եկող Հայկ Քառյանը և Եղիշե Ալեքսանյանը տանելով 2-ական հաղթանակ, դուրս են եկել 1/4 եզրափակիչ և շարունակում են պայքարը:»