Գալուզինը և ՌԴ–ում ՀՀ դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր

Միխայիլ Գալուզինի և Վաղարշակ Հարությունյանի հանդիպումը կայացել է Ռուսաստանի ԱԳՆ-ում նախօրեին
ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի — Sputnik. Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը հանդիպում է ունեցել ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վաղարշակ Հարությունյանի հետ:
Ինչպես հայտնել են Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունից, հանդիպումը կայացել է նախօրեին:
Նշվում է, որ զրույցի ընթացքում քննարկվել են ռուս-հայկական հարաբերություններին առնչվող որոշ արդիական հարցեր: