Պայթյուն Երևանում. նախնական տեղեկություններով` փլատակներում մարդիկ կան. Sputnik Արմենիա
Սոցցանցերում գրում են, որ լավաշի փուռ է պայթել։
ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի – Sputnik. Երևանի Էրեբունի վարչական շրջանի Նոր Արեշի 34 փողոցում պայթյուն է որոտացել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։
«Նախնական տվյալներով` 1 կամ 2 տուն է փլուզվել, ըստ ականատեսների` 2 քաղաքացի կա փլատակներում»,–ասաց նա։
Նշենք, որ պայթյունի մասին հրապարակումներ կան նաև սոցցանցերում։ Ըստ օգտատերերի` լավաշի փուռ է պայթել։
Տեղեկություններ կան, որ հոգեկան անհավասարակշիռ վիճակում գտնվող տղամարդ է պայթեցրել իր տունը։
Երևանի Էրեբունի վարչական շրջանում պայթյունի հետևանքով 3-4 սեփական տուն է փլուզվել։ Տեղեկությունը դեպքի վայրից հայտնում են Sputnik Արմենիայի թղթակիցները։
Նախնական տվյալներով` պայթյունը որոտացել է սեփական տներից մեկում` գազի բալոնի պայթելու հետևանքով։
Դեպքի վայր են ժամանել հրշեջ–փրկարարներ, կինոլոգներ և շտապօգնության բրիգադներ։ Փլատակներում գտնվողներին փորձում են հանել շների օգնությամբ։
ԶԼՄ–ներում տեղեկություններ կան նաև, որ հոգեկան անհավասարակշիռ վիճակում գտնվող տղամարդ է պայթեցրել իր տունը։
Հիշեցնենք` պայթյուն է որոտացել Երևանի Էրեբունի վարչական շրջանի Նոր Արեշի 34 փողոցում։ Ըստ ականատեսների` 2 քաղաքացի կա փլատակներում։
