Թուրքիան և Ադրբեջանը սպառնում են Հարավային Կովկասի տարածաշրջանի խաղաղ և կայուն զարգացմանը. Էդուարդ Շարմազանով

Թուրքիան և Ադրբեջանը սպառնում են Հարավային Կովկասի տարածաշրջանի խաղաղ և կայուն զարգացմանը. Էդուարդ Շարմազանով

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, փետրվարի 15-17-ը ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում տեղի է ունենում «Ընդդեմ գաղութատիրության. Հանուն ազգերի ազատության» հիմնադիր համաժողովը, որին մասնակցում է նաև Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) պատվիրակությունը: Համաժողովը կազմակերպվել է ՌԴ կառավարող «Միասնական Ռուսաստան» կուսակցության կողմից։

Պատվիրակությունը ղեկավարում է ՀՀԿ ԳՄ անդամ, Ազգային ժողովի (ԱԺ) նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։ Պատվիրակության կազմում են նաև ԱԺ «Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն ու պատգամավոր Աննա Մկրտչյանը։ Համաժողովին մասնակցում են 50 երկրների պատվիրակություններ, այդ թվում` Ադրբեջանի ու Թուրքիայի իշխող ուժերը ներկայացնող։ Հայաստանից, մեր տեղեկություններով, համաժողովին մասնակցելու է նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը։

Այսօր ՀՀԿ պատվիրակության ղեկավար Էդուարդ Շարմազանովը ելույթ է ունեցել համաժողովի ժամանակ «Նեոգաղութատիրության հակազդեցության տնտեսական ասպեկտները» թեմայով: