Թուրքիայում կքննարկվի հայ-ադրբեջանական կարգավորման հարցը
Հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացը կքննարկվի Թուրքիայի Անվտանգության խորհրդի նիստում՝ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահությամբ, հայտնում է TRT Haber-ը։
Ի թիվս այլ հարցերի, մասնակիցները կքննարկեն Ուկրաինայում, Իրանում տիրող իրավիճակը, ինչպես նաև Հունաստանի հետ հարաբերություններին վերաբերող հարցեր։
Թուրքիայի Ազգային անվտանգության խորհուրդն այս տարի կհանդիպի երրորդ անգամ։
