Ներկայացվել է Motorola Razr 50s ծալվող սմարթֆոնը․ ի՞նչ բնութագրեր ունի այն

Ճապոնական Softbank բջջային օպերատորը, փաստացի, պաշտոնապես ներկայացրել է Motorola Razr 50s ծալվող սմարթֆոնը՝ սկսելով այս սարքի պատվերներ ընդունել։ Նոր ապրանքը պետք է վաճառքի հանվի սեպտեմբերի 27-ից։ Արդեն բացահայտվել են Razr 50s-ի դիզայնը, հիմնական բնութագրերն ու տարբերությունները սովորական Motorola Razr 50-ից։

Սմարթֆոնն աշխատում է MediaTek Dimensity 7300X պրոցեսորով և ունի 6,9 դյույմանոց AMOLED հիմնական էկրան՝ 2640 × 1080 պիքսել կետայնությամբ։ Առկա է նաև 3,6 դյույմանոց արտաքին էկրան՝ 1056 × 1066 պիքսել կետայնությամբ։ Հեռախոսն ունի 8 ԳԲ օպերատիվ և 256 ԳԲ ներկառուցված հզորություն: Փորձագետները կարծում են, որ սա միակ կոնֆիգուրացիայի տարբերակն է, մինչդեռ Razr 50-ն ունի 12 ԳԲ օպերատիվ և 512 ԳԲ հիշողություն ունեցող տարբերակ։

Motorola Razr 50s-ն ստացել է 4200 մԱ/ժ հզորությամբ մարտկոց։ Հեռախոսն ունի ջրից պաշտպանություն՝ ըստ IPX8 ստանդարտի։ Սարքն աշխատում է Android 14 ՕՀ-ով:Հիմնական տեսախցիկն ունի 50 մեգապիքսել կետայնություն և լրացվում է 32 ՄՊ երկրորդական տեսախցիկով, մինչդեռ «սովորական» Motorola Razr 50-ի երկրորդ լայնանկյուն տեսախցիկն ունի 13 ՄՊ կետայնություն: Razr 50-ականների երկրորդ տեսախցիկի օպտիկայի մասին դեռ հստակություն չկա։

Դատելով լուսանկարներից՝ նոր արտադրանքի դիզայնը, բացառությամբ գույնի, չի տարբերվում Motorola Razr 50-ից: Razr 50s-ը թողարկվել է երեք գույնով՝ մոխրագույն (Koala Grey), ավազագույն (Sand Cream) և նարնջագույն (Spritz Orange):

Հեռախոսի չափերը միլիմետրի ճշտությամբ համապատասխանում են «ավագ եղբոր» չափերին՝ 171 × 74 × 7,3 մմ բացված ժամանակ և 88 × 74 × 15,9 մմ՝ ծալված ժամանակ։ Նոր արտադրանքի քաշը ճիշտ նույնն է, ինչ Razr 50-ինը՝ 188 գրամ: