Վրաստանի խորհրդարան կանցնի 5 ուժ
Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաշվել է քվեաթերթիկների 69.94 տոկոսը։ Նախնական տվյաներով, խորհրդարան կանցնի հինգ ուժ։
«Սպուտնիկ Գրուզիա»-ի փոխանցմամբ, 52.98 տոկոս ցուցանիշով առաջատար է իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը։ Այս պահի դրությամբ, իշխող ուժի օգտին քվեարկել է 921 հազար 067 մարդ։
Հիշեցնենք, որ այսօր Վրաստանում ընտրողները խորհրդարանի 150 պատգամավոր են ընտրել։ Մանդատները կբաժանվեն այն ուժերի միջև, որոնք հաղթահարել են 5 տոկոսի շեմը։
