Թուրքիայի և Իրանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել տարածաշրջանային հարցերի շուրջ

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ։ Այս մասին հայտնում է Anadolu-ն՝ հղում անելով Թուրքիայի արտգործնախարարության աղբյուրներին։

Հաղորդվում է, որ հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են տարածաշրջանային խնդիրներ։ Թուրքական լրատվամիջոցները այլ մանրամասներ չեն հաղորդում երկու հարեւան երկրների արտգործնախարարների զրույցի մասին։