Անկարայի կենտրոնում ոստիկանությունն արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ է կիրառել ցուցարարների դեմ
Անկարայի կենտրոնում ոստիկանությունն արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ է կիրառել դիմակավորված ցուցարարների մեծ խմբի դեմ, որոնք հրաժարվել են լքել քաղաքի կենտրոնը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցն Աթաթուրքի բուլվարի Քըզիլայ հրապարակի մոտ տեղի ունեցած իրադարձությունների վայրից։
Ոստիկանությունը մոտ 10 անգամ պաշտոնական նախազգուշացում է արել ցուցարարներին՝ հեռանալ հրապարակից: Մի քանի հարյուր ցուցարարներ, որոնց մեծամասնության դեմքերը ծածկված էին դիմակներով, հրաժարվել են դա անել։ Նրանցից ոմանք սկսել են քարեր, փայտեր և տարբեր առարկաներ նետել ոստիկանների ուղղությամբ։
Սրանից հետո ոստիկանությունը հատուկ միջոցներ է կիրառել։ Պարբերաբար բախման վայրում լսվում են ճայթրուկների և գազային ռումբերի պայթյուններ։ Ցուցարարները դուրս են մղվել կողմնակի փողոցներ։
