«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը ԿԸՀ է ներկայացրել առաջիկա ընտրություններին մասնակցելու փաստաթղթերը

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար փաստաթղթերը ներկայացրել է Կենտրոնական ընտրական հանձնաժողով։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համապատասխան փաստաթղթերը ԿԸՀ է ներկայացրել «Լուսավոր Հայաստան» կուսակցության կառավարման խորհրդի անդամ Դավիթ Խաժակյանը։

Փաստաթղթերը հանձնելուց հետո լրագրողների հետ զրույցում Դավիթ Խաժակյանն անդրադարձավ հարցին, թե առաջիկա ընտրություններում ի՞նչ շանսեր ունի «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը։

«Շանսերը գնահատողը  լինելու է մեր քաղաքացին, որն արվել է մինչև այս օրը, իսկ մեր կուսակցությունը շատ ակտիվ ներգրավվածություն է ունեցել հանրային քաղաքական կյանքում։ Ես կարծում եմ, որ սա գնահատանքի արժանի է լինելու»,- ասել է Խաժակյանը։