Իրանի դեմ պատերազմն ավելի քան 30 մլն մարդու աղքատության մեջ է գցել. ՄԱԿ-ի զարգացման ծրագրի ղ

Իրանական պատերազմի հետևանքների, այդ թվում և՝ վառելիքի և պարարտանյութերի մատակարարման խափանումների պատճառով ավելի քան 30 միլիոն մարդ կհայտնի աղքատության մեջ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Reuters-ին ասել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի ղեկավար Ալեքսանդր Դե Կրոոն։

Մասնավորապես նա նշել է, որ պարարտանյութերի պակասը, որը սրվել է Հորմուզի նեղուցում բեռնատար նավերի արգելափակման պատճառով, արդեն իսկ նվազեցրել է գյուղատնտեսական արտադրողականությունը։

Նրա գնահատմամբ՝ սա, հավանաբար, արդեն այս տարվա վերջին բացասաբար կանդրադառնա բերքատվության վրա։

«Սննդի անապահովությունը գագաթնակետին կհասնի մի քանի ամսից, և դրա դեմ քիչ բան կարելի է անել», — ասել է Ալեքսանդր Դե Կրոոն՝ թվարկելով նաև ճգնաժամի այլ հետևանքները, այդ թվում՝ էներգիայի պակասը և դրամական փոխանցումների կրճատումը։

«Նույնիսկ եթե պատերազմն ավարտվի վաղը, հետևանքներն արդեն ակնհայտ են, և դրանք ավելի քան 30 միլիոն մարդու կրկին աղքատության մեջ կդնեն», — ասել է նա։

Reuters-ը գրում է, որ այս ամսվա սկզբին Համաշխարհային բանկը, Արժույթի միջազգային հիմնադրամը և ՄԱԿ-ի Համաշխարհային պարենի ծրագիրը զգուշացրել էին, որ պատերազմը կհանգեցնի սննդամթերքի գների բարձրացման, ինչը կվատթարացնի աշխարհի ամենախոցելի մարդկանց վիճակը։