Արցախում ցեղասպանության շարունակությունն էր այլ եղանակով. Հիմա դրված է նաև Սյունիքի հարցը. Վաղարշակ Հարությունյան

NEWS.am — Այն, ինչ տեղի ունեցավ Ղարաբաղում, դա ցեղասպանության շարունակությունն էր այլ եղանակով։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 24–ին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում նեց Ռեֆորմիստների կուսակցության վարչապետի թեկնածու, պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։

«Թուրքիան ցեղասպանության ժամանակ ուզում էր ստեղծել միատարր պետություն, որը տեղավորվում էր պանթուրքիզմի գաղափարի մեջ։ Հիմա մենք Ղարաբաղում տեսանք նույն գաղափարի իրագործումը, բայց մի քիչ այլ ձևով։ Հիմա նաև  դրված է Սյունիքի հարցը։ Այնպես որ, Ցեղասպանությունը մոռանալը ոչ միայն չի բխում Հայաստանի շահերից, այլև չի ապահովում հայ ժողովրդի անվտանգությունը»,–ասաց նա։