Հակակոռուպցիոն կոմիտեն արտասահմանում բնակվող ՀՀ քաղաքացիներին հորդորել է չներգրավվել ընտրական իրավախախտումների մեջ
Հայաստանի հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեն արտասահմանում բնակվող ՀՀ քաղաքացիներին հորդորել է չներգրավվել ընտրական իրավախախտումների մեջ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ նշվում է․
«Իրազեկում ենք արտասահմանում բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին որևէ պարագայում՝ նյութական կամ այլ շահի դիմաց չներգրավվել ընտրական իրավախախտումների մեջ և զերծ մնալ ինչպես առերես, այնպես էլ հեռահար հաղորդակցության միջոցով Հայաստանի Հանրապետությունում բնակվող քաղաքացիների ազատ ընտրական իրավունքի իրացմանը խոչընդոտելուց։
Զգուշացնում ենք, որ բոլոր նման դեպքերը գտնվում են Կոմիտեի մշտական ուշադրության ներքո և անխուսափելիորեն արժանանալու են խիստ ու համարժեք իրավական արձագանքի»։
