ՊՆ-ն հերքում է «Ուժեղ Հայաստան»-ի անդամի տարածած լուրը Ջերմուկի հատվածում դիրք հանձնելու մասին

Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը հերքել է «Ուժեղ Հայաստան»  դաշինքի անդամ Ալիկ Ալեքսանյանի տարածած լուրը, թե իբր Ջերմուկի հատվածում ՀՀ Զինված ուժերի բանակային դիրք է հանձնվել։

«Քիչ առաջ «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամներից մեկի տարածած տեսանյութում դեռևս անհայտ անձը ստահոդ տեղեկություններ է հայտնում, թե իբր վերջերս Ջերմուկի հատվածում ՀՀ զինված ուժերի «բանակային դիրք է հանձնվել»:

Հայտնում ենք, որ նշվածն ապատեղեկատվություն է:

Իրավապահ մարմիններին հորդորում ենք ուսումնասիրել նշված տեսանյութն ու դրանում տեղ գտած տեղեկությունները՝ իրավական գնահատական տալու նպատակով»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Թորոսյանը:


«Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամ Ալիկ Ալեքսանյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից կատարելով հետևյալ գրառումը.  «Ժողովո՛ւրդ, Ձեզնից թաքուն դիրք են հանձնում, լսե՛ք այս կամավորի խոսքը»։

Armenpress