ԿԸՀ–ն ամփոփեց խորհրդարանական ընտրությունների արդյունքները

ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը ասուլիսում պարզաբանեց, թե ինչու է ԿԸՀ–ն 35 րոպե ուշացումով սկսում խորհրդարանական ընտրության արդյունքներն ամփոփող ասուլիսը։

Նա, մասնավորապես, նշեց. «Մեր կայքում հրապարակված թվերը բոլորդ տեսել եք և դրանք չեն ներառում էլեկտրոնային քվեարկության արդյունքները։ Ավելին, տոկոսային հաշվարկը, որ կայքի համակարգն անում է, հարյուերորդականով հաշված կլորացնում է։ Այսինքն երբ մեր կայքում հրապարակված թվերը զուտ գումարեք և այդ բացարձակ թվերից տոկոս հաշվարկեք, կտեսնեք, որ որոշակի տարբերություն կա հազարերորդական մակարդակում։ Սա այն դեպքում, երբ այդ թվերի մեջ ներառված չեն էլեկտրոնային քվեարկության արդյունքները։

Նախնական արդյունքների արձանագրության թվերը որ ներկայացնեմ, արդեն ձեզ համար հասկանալի կլինի։ Այս դեպքում գործ ունենք մի իրավիճակի հետ, որ մեկ ձայնն անգամ կարող է որոշիչ լինել անցողիկ շեմին շատ մոտ քաղաքական ուժի համար (խոսքը ԲՀԿ–ի մասին է–խմբ)։

Ուզում եմ հիշեցնել, որ սրանք նախնական արդյունքներ են»։

ԿԸՀ նախագահը ներկայացրեց ընտրությունների նախնական արդյունքները հազարերորդական ճշտությամբ։

«Ընտրողների ցուցակներում ընդգրկված ընտրողների թիվը – 2 մլն 503 հազար 981

Էլեկտրոնային եղանակով ընտրություններին մասնակցած ընտրողների թիվը – 410

Ընտրողների ընդհանուր թիվը 2 մլն 507 հազար 216,

Քվեարկության մասնակիցների թիվը – 1 մլն 477 հազար 736,

Անվավեր քվեաթերթիկների թիվը՝ 17 097»։

ԱյնուհետևԿԸՀ ննախագահ Վահագն Հովակիմյանը ներկայացրեց քաղաքական ուժերի հավաքած ձայները. ըստ այդմ՝

Կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ստացած քվեները`

ՌԵՖՈՐՄԻՍՏՆԵՐԻ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ`1456

«ԲՈԼՈՐԻՆ ԴԵՄ ԵՄ» ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ`21477

«ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ» ԴԱՇԻՆՔ (կազմում՝ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ, «ՆՈՐ ԴԱՐԱՇՐՋԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ,«ՄԻԱՎՈՐՎԱԾ ՀԱՅԵՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ)` 340088

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇՆՈՐՀԱՊԵՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ`30807

«ՆՈՐ ՈՒԺ» ՌԵՖՈՐՄԻՍՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ`25624

«ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ ԹԵՎԵՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ`33644

«ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ`58378

«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԲԵՎԵՌ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ`5485

ՔՈՉԱՐԻ ԱԶԳԱՅԻՆ ՎԵՐԱԾՆՈՒՆԴ ԵՎ ԱԶԳԻ ԶԱՐԹՈՆՔ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ`1984

ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ`3206

«ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ`15835

ՔՐԻՍՏՈՆԵԱ-ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ`2679

«ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՄԱԽՄԲՈՒՄ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ`5284

ԴԵՄՈԿՐԱՏԻԱ ՕՐԵՆՔ ԿԱՐԳԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ`26567

«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ`727820

ՀԱՅԱՍՏԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔ կազմում՝«ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ, «ԱՌԱՋ» ԱՋԱԿԵՆՏՐՈՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ`145113

ՀԱՆՈՒՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ`6750

«ԼՈՒՍԱՎՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ`7258

Անճշտությունների գումարային չափը`1279:

Ընտրության արդյունքներն ամփոփվում և ընտրությունների արդյունքների վերաբերյալ որոշումն ընդունվում է. քվեարկության օրվանից հետո` 7-րդ օրը՝ հունիսի 14-ին»։

Նշենք, որ աայս արդյունքներից բխում է, որ ԲՀԿ–ն ևս չի հաղթահարում անցողի շեմը և ԱԺ են անցնում 3 ուժեր։