Սերժ Սարգսյանի ունեցվածքից կալանքը հանելու հարցի որոշումը կհրապարակվի վաղը
First hearings of the RA third President Serzh Sargsyan took place at the Court of General Jurisdiction of Kentron and Nork-Marash Administrative Districts
Ավան-Նոր Նորք վարչական շրջանի դատարանում դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով վերսկսված նիստի ընթացքում դատարանի որոշմամբ՝ ամբաստանյալներ Սամվել Գալստյանի և Սերգո Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդումները դադարեցվեցին՝ նրանց մահվան հանգամանքով պայմանավորված:
Հանվեցին նաև նրանց հաշիվների վրա դրված կալանքները:
Դրանից հետո դատարանը անցել է երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ունեցվածքից կալանքը հանելու հարցի քննությանը:
Դատավորը հայտնեց, որ որոշումը կհրապարակվի վաղը՝ 13։00, և հեռացավ խորհրդակցական սենյակ:
Այս գործով հաջորդ դատական նիստը կնշանակվի ապրիլի 15-ին:
