Մինչև արտահերթ ընտրություններ Փաշինյանը լինելու է ժամանակավոր պաշտոնակատար․ Ալեն Սիմոնյան

Մինչև արտահերթ խորհրդարանական ընտրություններ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար լինելու է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այս մասին այսօր, մարտի 19-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը ։

«Փաշինյանը լինելու է ժամանակավոր պաշտոնակատար, այլ սցենար չի քննարկվել», – ասաց Սիմոնյանը։

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ցառուկյանի հետ հանդիպումից հետո հայտարարել էր, որ սույն թվականի հունիսի 20-ին Հայաստան Հանրապետությունում կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ։