«Արտահերթ ընտրություն» կոչվող մարտավարական խայծ օպերացիայի ողջ իմաստը պրոտեստի էներգիայի մարումն է. Վլադիմիր Մարտիրոսյան

«Մեկ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Վլադիմիր Մարտիրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Բոլոր քաղաքական օրակարգերը, որոնք Ճկունի կողմից ներբեռնվում են քաղական դաշտ ունեն մեկ շարժառիթ և մեկ շահառու, այն է՝ իշխանության պահպանումը և Ճկունի քաղաքական անվտանգությունը:

Այս համատեքստում իշխանություններն արդեն ման են գալիս պատճառ՝ հունիսի 20-ին ֆեյսբուքյան ստատուսի մակարդակով հայտարարված արտահերթ խորհրդարանական ընտրություն կոչեցյալ ԲԼԵՖ 3-ը չեղարկելու համար:

Չեղարկման պատճառներն ու հիմնավորումները քաղաքական և մեդիա դաշտ են իջեցվում շատ նրբորեն և դանդաղ, որպեսզի խաղացողները դանդաղ ադապտանան այդ  օրակարգին: Կուտակված հանրային պրոտեստն ու լարումը, որն ուղղվում է դեպի Ճկունի իշխանությանը, փոխել է իր հունը և  անցել է սպասման ռեժիմի:

Բաղրամյանը փաստացի ակտիվ չէ, օրակարգը ոչ թե «Նիկոլ դավաճան և հեռացիրն է», այլ «արտահերթ ընտրություն» կոչեցյալը, երբ բոլորն այլևս պայքարում  են ոչ թե Ճկունի դեմ, այլ բոլորը մրցակցում են բոլորի հետ: Արդյունքում իջնում է Ճկունի հանդեպ պրոտեստի էներգիան, ինչը այս փուլում նրա համար գերխնդիր է: Իսկ «արտահերթ ընտրություն» կոչվող  օպերացիայի չեղարկման հիմքերը բազմաթիվ են լինելու՝ COVID-ից մինչև «ընտրական օրենսգիրք» , իրական քաղաքական վարկանիշից մինչև ընտրության համար ծախսվող գումարների սղություն: Ի դեպ հենց «հպարտ» ընտրազանգվածն է սպասում ծախսվող գումարներին, հույս փայփայելով, որ իրեն հասանելիք գումարները ևս աննախադեպ կլինեն իրենց շռայլությամբ:

«Արտահերթ ընտրություն» կոչվող մարտավարական խայծ օպերացիայի ողջ իմաստը պրոտեստի էներգիայի մարումն է և հանրային սպասման ռեժիմի միջոցով դրա մինիմիզացիան:  Դա է պատճառը, որ մինչ այժմ այն ունի ընդամենը FB ստատուսի մակարդակ:

#վեհմնացեք

#դիմադրություն»