Թուրք բեռնատարի վարորդը ռուս-վրացական սահմանին սպանում է հայ վարորդին

Վրաց-ռուսական սահմանին, «Կրեստովիյ պերեվակ» լեռնանցքի տարածքում, բեռնատար մեքենաների վարորդների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել։ Արդյունքում, վարորդներից մեկը սպանեց մյուսին, հայտնել է«360» հեռուստաալիքին աղբյուրը։

Ըստ աղբյուրի, ծեծկռտուքի արդյունքում բեռնափոխադրողներից մեկը, ենթադրաբար, թուրքական ծագմամբ, սպանել է հայ վարորդի: Նրանց միջեւ կոնֆլիկտը ծագեց չեզոք տարածքում: Դեպքի վայր են մեկնել վրացի քննիչները:

Վրաստանի ՆԳՆ-ն դեռ մեկնաբանություններ չի արել։

Նշվում է, որ սահմանային անցակետն առայժմ փակ է ձնահոսքի վտանգի պատճառով, ինչ էլ հանգեցրել է այնտեղ մի քանի հարյուր բեռնատարների կուտակմանը։