Երբ սպասումներն ու իրականությունն իրար չեն համապատասխանում. նոդլո՞ւ քաղաքապետ
Մայրաքաղաքային շատ կանգառներում աղբաման չկա և տրանսպորտի սպասող ծխողները, երթուղայինի կամ ավտոբուսի ժամանման հետ մեկտեղ ստիպված են լինում ծխախոտը պարզապես գցել գետին։ Եվ դա մեզանում դարձել է արդեն «մշակույթ»։
Քաղաքագլուխ Հայկ Մարությանն էլ տվյալ խնդրին լուծում տալու համար մի ֆուտուրիստական նախաձեռնություն է իրականացրել ու Երևանի մի շարք կանգառներում տեղադրվել են կողպեքով փակվող մետաղական մոխրամաններ։
Այնինչ մեր հասարակությանը ոչ թե կողպեքով փակվող ֆուտուրիստական մոխրամաններ էին պետք, այլ մետաղական աղբադույլեր։
Արդյունքում ստացվեց այն, ինչ ստացվեց։
Այսօր մոխրամանները հայտնաբերվում են «բռնաբարված»։
Հեղինակ՝ Հայկ Կիսեբլյան
