Ռեյտինգայինի պահպանման դեպքում հողատուն ուղակի շանս չունի վերարտադրվելու. Վահան Բաբայան
Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Ռեյտինգայինի և համամասնականի տարբերությունները կապիտուլյանտի համար
Իշխող վարչախումբը ցանկանում է ազատվել ռեյտինգային ընտրակարից և արդեն սկսել է քննարկումները: Պետք է առաջին հերթին հասկանալ, թե ի՞նչն էր խանգարում կապիտուլյանտին գնալ ռեյտինգային ընտրակարգով ԱԺ արտահերթ ընտրությունների:
Ռեյտինգայինի մնալու դեպքում հողատուն պետք է իր ցուցակով առաջադրեր անհատների տեղերում, ինչպես եղավ վերջին անգամ 2018թ դեկտեմբերին: Այն ժամանակ էյֆորիան մեծ էր և մարդիկ կարդալով «Փիլիպոս Փիլիպոսյան», բայց իմանաով, որ նա Նիկոլի կուսակցությունից է և քայլող, ինքնաբերաբար ձայն տվեցին չհասկանալով վերահաս աղետի չափերը:
Այսօր իրավիճակը այլ է, այդ նույն «Փիլիպոս Փիլիպոսյանները» անհատապես մերժված վիճակում են և նույնիսկ եթե որոշ մարդիկ դեռ սատարում են Նիկոլին, ապա իր թիմից բացահայտ դժգոհ են տեղերում և անհատապես ձայն չեն տալու, իսկ դա նշանակում է, որ հողատուն կորցնում է ահռելի մեծ քանակի ձայներ տեղերում: Իսկ նոր նման դեմքեր կապիտուլյանտը չունի:
Երկրորդը՝ դա հնարավորություն է խանգարել ընդդիմությանը, քանի որ ընդդիմության մեջ են գտնվում մարդիկ, ովքեր իրենց ազդեցությամբ տեղերում կարող են ահռելի ձայներ բերել և այդ ձայները հնարավոր է պարտության մատնեն քայլող ուսապարկերին:
Ասեմ, որ ռեյտինգայինի պահպանման դեպքում հողատուն ուղակի շանս չունի վերարտադրվելու:
Եվ հենց սա էլ եղել է կապիտուլյանտի հաշվարկը, որ բոլոր հարցերը թողած հիմա շտապ ընտրական օրենսգրքում փոփոխություն է տենչում:»
