Իսրայելի հիվանդանոցներում փակվում են COVID-բաժանմունքները․հիվանդներ չկան
«Հրապարակ»-ը գրում է.
«Իսրայելի հիվանդանոցներում COVID-բաժանմունքները փակվում են, քանի որ չկան նոր հիվանդացածներ։ Այս մասին հայտնում է Известия Израиль պարբերականը։ Ըստ այդմ, մարտի 30-ի դրությամբ Ռամբամի հիվանդանոցում չի ընդունվել ոչ մի նոր կորոնահիվանդ, թեեւ դեռեւս մեկ ամիս անց, օրական տասնհինգ նոր վարակված էր ընդունվում։ Նույնն է իրավիճակը նաեւ Աշդոդի եւ Քֆար-Սաբայի հիվանդանոցներում։
Ընդ որում, Շիբայի եւ Բեյլինսոնի հիվանդանոցներում մեկական հիվանդ է ընդունվել՝ կորոնավիրուսով վարակման կասկածանքով, այն դեպքում, երբ հիվանդության բռնկման պիկին, օրական 20-30 նոր վարակված էր ընդունվում։ Ամենից շատ ծանրաբեռնված Հադասսա-էյն-Քերեմ հիվանդանոցում էլ, որտեղ միաժամանակ մինչեւ 140 հիվանդ էր սպասարկվում կորոնավիրուս ունեցող, մարտի 30-ին երեք նոր պացիենտ է ընդունվել։ Ներկայումս, ըստ Իսրայելի Առողջապահության նախարարության տվյալների երկրում կա ընդամենը 400 կորոնավիրուս ունեցող ծանր հիվանդ, այն դեպքում, երբ հունվարի 25-ին այդ թիվը 1100 էր։»
