Նախկինացավ կպածները պատրաստվում են ընտրությունների

Նախկինացավ կպածները պատրաստվում են ընտրությունների

Էդ մարդիկ որևէ սեփական առաջարկ կամ ծրագիր չունեն և չեն կարող ունենալ,նրանց ուղեղի բջիջները միայն և միայն աշխատում են նախկինին իբր մերժելու համար: Եկեք հասկանանք ոնց է կարող բանական մարդը տեսնելով այս երեք տարիների պետության կազմաքանդումը,իր սեփական կյանքի վատթարացումը,գնաճը, ազգային նկարագրի կորուստը,իշխող ռեժիմի բացահայտ թրքապաշտական նկրտումները,պատերազմը և սարսափելի կորուստները շարունակել մերժել նախկինին:

Սկսենք նրանից, որ որևէ խոստում չկատարվեց այլ եղավ ուղիղ հակառակը,բայց միևնույնն է տարբեր իրենց հպարտ համարող քաղաքացիներ շարունակում են քննադատել նախկին կյանքը և նախկիններին: Այս մարդիկ որևէ աղերս չունեն իրականության զգացումի հետ,քանի որ բնական է,որ նախկինում Հայաստանը եղել է ավելի ուժեղ և հարուստ պետություն, ունեցել է Արցախ, չի ունեցել հազարավոր զոհեր և անհետ կորածներ,ունեցել է զարգացող տնտեսություն,ներդրումներ,կայուն կյանք,ազգային արժեքների համար պայքարող նախագահ:

Հիմա այդ կոնտինգենտին մնում է համակերպվել,կրկեսի վերածված երբեմնի լուրջ պետության հետ,ստանալ կրկին գրոշներ, այն էլ այս սարափելի գնաճի պայմաններում,տառապել վարկերի համար,վախը սիրտը ապրել, որ թուրքը կարող է վաղը գալ Երևան և շարունակաբար և բնազդաբար կրկնել,որ կարևորը նախկինները չկան)))

Սա հոգեկան շեղում է,քանի որ ակնհայտ է,որ նախկինների ժամանակ,նույն այդ բողոքողը ավելի լավ է ապրել:Սա անբացատրելի հոգեկան վիրուս է, ինչը տարածել է իրենց ցեղապետը և դեռևս խաղալով այդ բնազդների վրա փորձելու է մի ներողություն խնդրելով վերարտադրվել և վերջնականապես աշխարհի քաղաքական քարտեզից վերացնել Հայաստան պետությունը:

Դա արվելու է հենց այդ նախկինացավով տառապողների ձեռքով:

Հեղինակ՝ Վահան Բաբայան