Ալիևը «Խանկենդի»-ն և «Էրիվան»-ը վերցնելուց է խոսում, Փաշինյանը` հանձվողական խաղաղասիրությունից
Ալիևը «Խանկենդի»-ն և «Էրիվան»-ը վերցնելուց է խոսում, Փաշինյանը` հանձվողական խաղաղասիրությունից
Աշխարհում ամեն ինչ ունի 2 բևեռ`դրական և բացասական, հյուսիս և հարավ, արևելք և արևմուտք, սև և սպիտակ….
Վերջինը սակայն գունային սպեկտրի բևեռներն են և չի կարելի դրանով սեփական ժողովրդին բաժանել 2 կեսի: Ազգակործան է և քայքայիչ:
Ցանկացած պետության տարածքային քաղաքականությունը ևս իրականում ունի 2 բևեռ: Ինչքան էլ խոսենք խաղաղությունից և պատերազմից, համերաշխությունից և ագրեսիայից, փաստը մնում է փաստ, որ երկրի ծավալային քաղաքականությունը ղեկավարության, այսինքն տվյալ պահին իշխող խմբակցության ուսերին է և դրա ուղիներն ու դրանցից բխող հետևանքները, ընդհանուր առմաբ, երկուսն են:
Պետության ղեկավարությունը կամ իր առաջ դնում է բարձր նշաձող և գնում աճելու, զարգանալու և դրանով պետության տարածքն ընդլայնելու ճանապարհով, պայքարում, տանջվում և մաքառում ու հասնում է դրան, կամ էլ գնում է «ոտքը սեփական յուղրանին գյորա տնկելու» ճանապարհով, որը նշանակում է ռազմական բյուջեի կրճատում, ռազմահայրենասիրական դաստիարակության կրճատում և վերացում, հակառակորդ հարևանների հետ համերաշխության և ընկերության սեղանի շուրջ նստելու կոչեր և մարդասիրական համաշխարհային նորմերով սահմանված լոզունգներով կաղապարված արտաքին թավշյա քաղաքականություն, որն ի վերջո տանում է բանակի թուլացմանը, տարածքների կորստի և հայրենազրկությանը: Եվ հեչ կապ չունի, թե ով է արդարացի, ով անարդար, ով մարդասեր, ով ոչ և թե ումն են այդ «հողերը» պատմականորեն:
Եվ ի՞նչ ենք այսօր և վերջին 2-3 տարիներին տեսնում մեր Հայաստանի ու Ադրբեջանի իրականության մեջ: Ադրբեջանն իր վերջին 30 տարվա արտաքին քաղաքականության ճիշտ և ճիշտ տեղավորվում է 1-ին բևեռի մեջ, իսկ Նիկոլ Փաշինյանի «թավշյա» Հայաստանը ճիշտ և ճիշտ տեղավորվում է երկրորդ բևեռի մեջ:
Սա նշանակում է, որ 2020-ի խայտառակ պատերազմի ամոթալի պարտությունն ու կապիտուլյացիան, ամբողջովին Նիկոլ Փաշինյանի ներքին և արտաքին քաղաքականության արտացոլանքն էր: Եվ սա դեռ ամենը չէ: Այսօր ևս տեսնում ենք, որ Ադրբեջանը շարունակում է աճելու և զարգանալու ու «առաջ գնալու» քաղաքականությունը՝ հայտարարում է որ Երևանը՝ Էրիվան է, Ստեփանակերտը` Խանկենդի և դրանք իրենց պատմական հողերն են, իսկ Նիկոլ Փաշինյանը շարունակում է թյուրք-ազերիների հետ ընկերություն և առևտուր անելու, պարտության հետ «համակերպվելու» ու «երկարատև խաղաղության պատրաստվելու» իր քաղաքականությունը: Սա նշանում է, որ այս իրավիճակը դեռ վերջը չէ և այսպիսով գնալու դեպքում`ապագան լինելու է ավելի ու ավելի վատ:
Հեղինակ՝ Հայկ Կիսեբլյան
