Փաշինյանը կրկին հպարտանում է, որ զինվորականների կյանքը փրկելու փոխարեն ավելացրել է նրանց աշխատավարձերը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Աժ-ում պատասխանում է հարցերին և ևս մեկ անգամ «գլուխ է գովում», որ բանակում անվտանգությունը և սպառազինության նորացումը ստորադասել է զինծառայողների աշխատավարձի բարձրացումից:
Սա պարզապես աբսուրդ է, որը կարող է ասել և դրանով հպարտանալ միայն հոգեխանգարվածը, ոչ ադեկվատ դատող մարդը կամ կյանքում բակում տղայական խաղեղ չխաղացածը:
Փաշինյանը փոքր ժամանակ բակում «կռիվ-կռիվ» չի՞ խաղացել: Բակային խաղերի ժամանակ մի խոսք կար, երբ «զենքը» պահելով «հակառակորդի» վրա ասում էին՝ «կյանքդ, թե՞ փողերդ»: Կարծես թե Նիկոլ Փաշինյանը երբեք բակում չի խաղացել և իր առաջ այդ պարզ հարցադրումը չեն արել՝ «կյանքդ թե՞ փողերդ, Նիկո՜լ»:
Նա փորձում է արդարացնել պատերազմում պարտությունը, ասելով, որ դեռ շուտվանից տեղյակ է եղել «նախկինների» արած պարտվողական քայլերից, սակայն եթե դրանք անգամ համապատասխանում են իրականությանը, ոչ թե արդարացնում են նրա մեղքը, այլ ավելի են հիմնավորում, քանի որ փաստում են, որ նա նախապես որոշակի բաներ իմանալով՝ այդպես էլ համապատասխան միջոցներ չի կիրառել և չի վարել համապատասխան քաղաքականություն:
