Ալիեւը հերթական անգամ տարածքային պահանջներ է հնչեցրել Զանգեզուրի եւ Սեւանի նկատմամբ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հերթական անգամ տարածքային պահանջներ է հնչեցրել Զանգեզուրի եւ Սեւանի նկատմամբ՝ հայտարարելով, որ ադրբեջանցիներին կվերադարձնի «իրենց նախնիների երկիրը»:

«Ներկայումս Արեւմտյան Զանգեզուրը գտնվում է Հայաստանի վերահսկողության տակ: Բայց Զանգեզուրի միջանցքի կառուցման արդյունքում մենք, անշուշտ, կօգտագործենք այն մեր քաղաքացիներին իրենց նախնիների երկիր վերադարձնելու համար: Կան նման ծրագրեր, եւ դա բնական է: Որովհետեւ մեր քաղաքացիներին բռնի ուժով վտարեցին Հայաստանի տարածքից ոչ միայն Զանգեզուրի մահալից, այլեւ Գեյչից (Սեւան): Եվ նրանք լիովին իրավունք ունեն ապրել իրենց նախնիների երկրում: Մենք դա թողել ենք հաջորդ փուլի համար»,- ասել է նա:

Աղբյուր՝ NEWS.am