Ոստիկանությունը և տեսչական մարմինները զգուշացնում են՝ փակ տարածությունում դիմակ չկրելու դեպքում վարչական տույժ կկիրառվի

Due to spread of coronavirus (COVID-19), the Armenian Government has decided to extend the state of emergency for another month, people continue to wear protective masks in public places

Տեսչական մարմինները և ոստիկանությունը հայտարարություն են տարածել՝ հանրությանը զգուշացնելով փակ տարածքներում կրել դիմակներ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հայտարարության մեջ մասնավորապես նշված է.

«Հարգելի քաղաքացիներ և տնտեսավարողներ, կորոնավիրուսային հիվանդության դեպքերի թվի աճով պայմանավորված, վերահսկողությունը խստացվում է: Հորդորում ենք խստագույնս պահպանել սահմանված հակահամաճարակային կանոնները և կրել դիմակներ փակ տարածություններում:

Հայտնաբերված խախտումների դեպքում կիրառվելու են օրենքով սահմանված վարչական պատասխանատվության միջոցներ»: