Եթե մենք անեինք նրանց կատարածի 10 տոկոսը, ապա կստանայինք 10 դիմում. Սերժ Սարգսյան

Արտաքին խաղացողների մոտ ի սպառ բացակայում է անգամ փոքր-ինչ օբյեկտիվ վերաբերմունքն իրադարձությունների նկատմամբ, որոնք տեղի են ունենում այսօր Հայաստանում, ասել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:

«Եթե այդպիսի վերաբերմունք լիներ միայն այն բանի համար, որ Հայաստանում քրեականացնեին վիրավորանքը, իսկ իրականում իշխանությունների նկատմամբ կոշտ քննադատությունը, ապա բազմաթիվ միջազգային կառույցներ, սկսած՝ Եվրախորհրդից, պետք է անհապաղ արձագանքեին տեղի ունեցողին եւ ցույց տային իրենց վերաբերմունքը: Ես չեմ խոսում պատգամավորների ձերբակալությունների մասին առանց խորհրդարանի համաձայնության, դատական համակարգն ամբողջովին ենթարկացնելու մասին: Եթե մենք անեինք նրանց կատարածի 10 տոկոսը, ապա կստանայինք 10 դիմում այդ առնչությամբ:

Այդ լռությունը խոսում է այն մասին, որ նրանք դեռեւս համբերատար սպասում են՝ կկատարվե՞ն արդյոք նրանց սպասումները, թե ոչ:  Սակայն մենք չունենք այդքան ժամանակ սպասելու համար: Որովհետեւ ժամանակն աշխատում է մեր դեմ»,- եզրափակել է Սարգսյանը:

Ինչ վերաբերվոըմ է Մինսկի խմբի շրջանակներում բանակցությունների վերսկսվելունը, ապա Սերժ Սարգսյանը համոզված է, որ այո, եւ դրա համար հիմք է հանդիսանում Ադրբեջանի ղեկավարության նահանջող կոշտությունը:

«Ինչ վերաբերում է Մինսկի խմբին, ապա, Մինսկի խումբն իրհարկե գործում է, համենայնդեպս նրա չեղարկման մասին որեւէ որոշում չի եղել եւ միանշանակ համոզված եմ, որ այո, Մինսկի խմբի շրջանակներում կվերսկսվեն բանակցությունները եւ դրա համար հիմք է հանդիսանում Ադրբեջանի ղեկավարության նահանջող կոշտությունը: Հիշում ենք` համանխագահները եկել էին, Ալիեւը կոպիտ ասած իրենց ասեց` է, եկել եք, ընդունել եմ, բայց ինձ համար մեկ է, գաք, չգաք, մոտավորապես էս կոնտեքստում, կամաց-կամաց սկսեց խոսել, հիմա էլ ասում է, որ ինքը պատրաստ է հանդիպումների, անպայման կլինի: Բայց դա երաշխիք չի, որ Մինսկի խումբը  կլուծի մեր հարցը, եթե մենք իներտ լինենք, եթե մենք պահանջատեր չլինենք, եթե մենք չկարողանանք եւս մեկ անգամ մարդկանց համոզել, որ անհնար է Ղարաբաղի հայերի գոյությունը Ադրբեջանի կազմում»,- ասաց նա:

Սարգսյանը նշեց, որ իր ասածի ապացուցման պրոցեսն անընդհատ պետք է լինի, սակայն դրա վրա ազդում է իշխանությունների բազմաթիվ հայտարարություններ, որոնք ուղղակի ջուր են լցրել թշնամու ջրաղացին:

«Եւ գերիների հետ վարվելու մասին, իբր ադրբեջանական տարածքների մասին եւ այլն, եւ այլն…Եւ մի տեսակ այսպես հրաժարվելը Արցախի Հանրապետությունից»,- ասաց նա: