Չի եղել որևէ բանակցվող փաստաթուղթ, որտեղ համ Սյունիքով միջանցք լիներ ադրբեջանցիների համար. փորձագետ

Թեզ ա պտտվում «վաղուց սաղ որոշված էր, ծախված էր»։ Դա բացարձակ սուտ ա։ Չի եղել որևէ բանակցվող փաստաթուղթ, որտեղ համ Սյունիքով միջանցք լիներ ադրբեջանցիների համար, համ Շուշին Ադրբեջանին անցներ, գրում է իր ֆեյսբուքյան էջում Հարավային Կովկասի աշխարհաքաղաքականության փորձագետ, քաղաքական գիտությունների թեկնածու Անժելա Էլիբեգովան:

«Ավելին, գոյություն չուներ որևէ ստորագրված փաստաթուղթ։ Եթե կա, թող ցույց տան հենց հիմա, երկու տարի ա սպասում ենք։

Ու նույնիսկ Փաշինյանն ա ասում, որ մի տարի առաջ շատ ավելի բարենպաստ փաստաթուղթ ա եղել իրական փոխզիջումներով։ Ավելին, իր խոսքերով պատերազմի առաջին օրերին էր դեռ կարելի մինիմալ կորուստներով ստորագրել գոնե։

Մի եղեք էլի Հռոմի պապից ավելի կաթոլիկ ու պահանջեք, որ ցույց տան ձեզ, ինչ էր բանակցվում ու արդյունքում ինչ ա ստորագրվել, որ էդ շահարկումները վերջանան», — նշում է փորձագետը: