Եթե դուք ունակ չեք տարանջատելու իշխանությունն ու պետությունը, դուք չգիտեք պետականության գինը. միջազգայնագետ

Քաղաքական իշխանությունը, որը երկիրը հասցրել ա կապիտուլացիայի դուռը, մուննաթ ա գալիս, թե բոլոր նրանք, ովքեր պահանջում են վարչապետի հրաժարականը, դավաճան են, դա անում են հանուն իշխանության։ Չեմ զարմանում, որ էս զառանցանքը որպես կուտ ուտողներ կան։ Քիչ են, բայց կան։ Եկեք, ձեզ պատմեմ, թե ինչ ասել ա «կապիտուլացիա», նշում է ֆեյսբուքյան իր էջում սոցցանցի ակտիվ օգտատեր և միջազգային փորձագետ Արմեն Մխիթարյանը։

«Կապիտուլացիան յուրաքանչյուր դեպքում վերջնական ձախողում ա։ Կապիտուլացիան՝ նշանակում ա, որ դրված խնդիրը չի լուծվել։ Եվ երբ դու ձախողվում ես, պիտի գնաս։ Դա նորմալ ա։ Իսկ երբ դու ամբողջական ձախողումից հետո հայտարարում ես, թե ոչ մի տեղ էլ չես գնալու, որովհետև նախկիններն են մեղավոր, բանակն ա մեղավոր, դու դրանով ի ցույց ես դնում, որ կախվել ես աթոռից։ Հա, էս հավի հիշողությամբ ու «որդի ուղեղով» զանգվածին հեշտ կարողանում ես մանիպուլացնես, բնազդների վրա ես խաղում։ Կոպիտ ասած՝ մարդկանց էշի տեղ ես դնում», – նշում է փորձագետը, բնութագրելով իրավիճակը, և մանրամասնում է.

«Հարգելիներս, սիրելիներս, և բոլոր մյուսներ, քաղաքականությունը բնականոն գործընթաց ա։ Ես հասկանում եմ, որ դուք ատում եք այն, ատում եք քաղաքական գործիչներին, բայց քանի դեռ կա պետություն, լինելու ա նաև քաղաքականություն։ Քաղաքականության մեջ՝ ինչպես կյանքում։ Պատկերացրեք, ընդունվել եք աշխատանքի։ Ձեզ տվել են մի քանի հանձնարարական։ Դուք տապալվել եք։ Ի՞նչ պիտի անի էն մարդն, ով նշանակել ա ձեզ տվյալ պաշտոնին։ Ճիշտ ա։ Նա հանում ա ձեր վրայից էդ պատասխանատվությունը՝ ազատում ա աշխատանքից կամ ուրիշին հանձնարարում։ Հասկանում եմ, ձեր ուղեղները լվացել են «նախկիններով», ու էնպես չի, որ «նախկիններից» շատերը դրան չեն նպաստել կամ նպաստում։ Եթե դուք պետականության հերթական կործանման առաջ ազգին կանգնեցրած իշխանությանը պատրաստ եք աջակցելու՝ միայն թե «նախկինները չվերադառնան», ուրեմն՝ դուք ունակ չեք տարանջատելու իշխանությունն ու պետությունը, դուք չգիտեք պետականության գինը։

Խելքի եկե՛ք»։