Վերջին օրերին Բաքվից հնչող հայտարարությունները համարում եմ լրջագույն հարված խաղաղության գործընթացին. Նիկոլ Փաշինյան

Վերջին օրերին Բաքվից հնչող հայտարարությունները համարում եմ լրջագույն հարված խաղաղության գործընթացին. Նիկոլ Փաշինյան
▪️Ադրբեջանը փորձում է տարածքային պահանջներ գեներացնել ՀՀ նկատմամբ, ինչը բացարձակապես անընդունելի է:
▪️Եղել են հրապարակային պայմանավորվածություններ, որ երկրների միջև խաղաղությունը, ինչպես նաև սահմանների դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացը պետք է հիմնված լինի 1991 թ. Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա: Սրանք սահմաններ գծելու պայմանավորվածություններ չեն։ Այն, ինչ ասում են Բաքվում, հակասում է այդ տրամաբանությանը և պայմանավորվածություններին։