Նեոնացիզմի իրական վտանգ իհարկե Հայաստանում չկա. Վահան Բաբայան

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանն իր ՖԲ էջում գրում է.

«Նեոնացիզմի իրական վտանգ իհարկե Հայաստանում չկա: Այն սուտի հիտլերականների ակցիան, որ արվեց ,վստահ եմ, ունի իր պատվիրատուն և այստեղ շատ կարևոր նրբություններ կան, ինչի մասին կուզեի ասել:

Նախ Գարեգին Նժդեհին սրանք փորձեցին դարձնել ֆաշիստ, թե ինչո՞ւ դա առանձին կասեմ: Եթե նրանք հիտլերական ողջույններով գնային, օրինակ, ադմիրալ Իսակովի արձանի մոտ կամ Զաքյանի, կարող է մարդիկ լինեին, որ դրան էլ հավատային, բայց Նժդեհը ուրիշ թեմայա,  ասեմ շատ լուրջ թեմայա: Իրենց պատվիրատուներին հենց Նժդեհն ա հետաքրքիր:

Հիմա նայեք. ստեղ բացի արտաքին քաղաքական հարցերից, որով Նժդեհին միշտ փորձել են ներկայացնել ֆաշիստ և դրանով իրական ազգայնական մտածելակերպը նենգափոխելու փորձ արել, հիմա ստեղ պատվիրատուն ուզում էր Նժդեհին խլել առաջին հերթին ՀՀԿ-ից: Կասեք ինչ՞ու: Ասեմ. որովհետև Նժդեհի գաղափարը կրող միակ ուժը ՀՀԿ-ն է, իսկ նժդեհականությունը վտանգ է իրենից ներկայացնում, քանի որ այն Հայաստանի նոր վերածննդի գործիք կարող է դառնալ, իսկ չերեզ ՀՀԿ դա պետք չի պատվիրատուներին և ավելին, նրանց պետք է ուրիշ Նժդեհ` ֆաշիստ Նժդեհի կերպար, ինչը ՀՀԿ-ն իր ողջ գոյության ընթացքում ապացուցել է, որ չկա նման բան և դա պատմության խեղաթյուրելու անիմաստ փորձեր են եղել: Հիմա կարևորը Հայաստանի համար Բանդերայի կերպարի ստեղծումն է, իսկ ինչո՞ւ ստեղծել նորը, եթե կա մոռացված հինը: Չնայած Նժդեհը որևէ մեկինը չէ, բայց միևնույնն է, հիմա տարբեր ուղղություններով աշխատում են «Նժդեհ» պրոյեկտի վրա:

Սա պլանավորված գործընթաց է ոչ թե նեոֆաշիզմի ստեղծման մասով,այլ Նժդեհին Բանդերա դարձնելու նոր շոու ծրագրով, ինչին դեռ մենք կրկին ականատես կլինենք:

Ինչո՞ւ, օրինակ, նրանք չգնացին Դրոյի արձանի մոտ կամ Անդրանիկի, այո պատասխանը մեկն է՝ կրկին հարվածել հանրապետականների հավանական վերադարձի պլաններին և ներքին և արտաքին վեկտորներով:Թե չէ ֆաշիզմ, սև շորեր, բա էս էլ սենց, այս նոր տարով,«Հիտլերը տեղում չի, բայց տարածքում ա»:»