Նոր ատոմակայան կառուցելը մեգանախագիծ է. Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նոր ատոմակայանի ստեղծման համար իրականացնող կազմակերպություն ստեղծելուն։

«Ինձ թվում է` դա շատ կարևոր է, որովհետև նախ դա ցույց կտա մեր վճռականությունը, որ մենք, իրոք, ոչ միայն խոսում ենք, այլև գնում ենք այդ ուղղությամբ։ Իհարկե, այստեղ, կրկին ինչպես ամեն տեղ, ունենալու ենք ուժեղ կադրային բազա ապահովելու հարցը, որովհետև նոր ատոմակայան կառուցելը մեգանախագիծ է, այդ կազմակերպությունն, ըստ էության, այդ ծրագրի իրականացման գրասենյակ է դառնալու»,- Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեում հայտարարել է Փաշինյանը։

Նա նշել է, որ պետք է շատ ակտիվ աշխատել, որպեսզի պատշաճ կադրեր կարողանալ ներգրավել այդ աշխատանքի մեջ։

«Ժամկետային զինծառայությունից տարկետման որոշումը, որ պետք է կայացնենք, անհրաժեշտ է ատոմային էներգետիկայի վրա շատ մեծ շեշտ դնենք, և երկրորդը՝ կրկին նույն տրամաբանությունն է, նաև պետք է մտածենք` ինչպես խթանենք կանանց ներգրավվածությունն այս բնագավառում, որոնց պարագայում այդ խնդիրը չկա։ Այսինքն` տարկետման և այլն»,- հավելել է վարչապետը։