Իրանը գիշերը հարվածել է Իրաքյան Քրդստանի մայրաքաղաք Էրբիլում մի քանի թիրախների

Իրանը գիշերը հարվածել է Իրաքյան Քրդստանի մայրաքաղաք Էրբիլում մի քանի թիրախների․ պայթյուններ են որոտացել ԱՄՆ հյուպատոսության և օդանավակայանի մոտ։

Al Mayadeen հեռուստաալիքի տվյալներով՝ մոտ յոթ պայթյուն է եղել։

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ստանձնել է հրետակոծության պատասխանատվությունը՝ հայտնելով, որ մի շարք բալիստիկ հրթիռներ են արձակվել նաև Իրաքյան Քրդստանում գտնվող իսրայելական արտաքին հետախուզական ծառայության՝ Մոսադի գլխավոր շտաբներից մեկի ուղղությամբ․ Կորպուսը հայտարարել է «հակաիրանական լրտեսության և ահաբեկչական խմբավորման շտաբի ոչնչացման մասին՝ ի պատասխան Քերմանում տեղի ունեցած ահաբեկչության»։

📌ԱՄՆ Պետքարտուղարությունն արդեն արձագանքել է. «Մենք խստորեն դատապարտում ենք Իրանի ահաբեկչական հարձակումները Էրբիլում․ դրանք թուլացնում են Իրաքի կայունությունը»։