Ավստրալիական սինքրոտրոնն անցնում է արեգակնային էներգիայի

Ավստրալիայի միջուկային գիտության և տեխնոլոգիաների կազմակերպությանը (ANSTO) պատկանող սինքրոտրոնը սնուցվում է արևային մարտկոցներով, գրում է atomic-energy.ru-ն:

Ավստրալական սինքրոտրոնի տանիքներին տեղադրված գրեթե 6600 քառակուսի մետր արևային մարտկոցները կխնայեն տարեկան ավելի քան երկու միլիոն կՎտժ էներգիա, ինչպես նաև կնվազեցնեն ածխածնի երկօքսիդի արտանետումները տարեկան ավելի քան 1680 տոննայով:

Ավստրալական սինքրոտրոնը մեծ հետազոտական ​​հաստատություն է, որը գտնվում է Քլեյթոնում՝ Մելբուրնից հարավ-արևելք: Այդ մասնիկների արագացուցիչը Ավստրալիայի ամենանշանակալի գիտական ​​ենթակառուցվածքային օբյեկտներից մեկն է: Ավելի քան 3200 արևային մարտկոցների տեղադրումն Ավստրալիայի սինքրոտրոնի գլխավոր շենքի, որտեղ գտնվում է մասնիկների արագացուցիչը, և հարակից շենքերի տանիքներին իրականացվել է հինգ ամսվա ընթացքում։

Մոտավորապես 1,7 ՄՎտ հզորությամբ արևային էլեկտրակայանը կապահովի ավստրալիական սինքրոտրոնի էներգիայի ընդհանուր կարիքների մի մասը և ակնկալվում է, որ մոտ 2 միլիոն ավստրալիական դոլար (1,3 միլիոն ԱՄՆ դոլար) կխնայվի առաջիկա հինգ տարիների ընթացքում: