Օդանավակայաններն անցում են կատարում դեմքի ճանաչման թվայնացմանը

Աշխարհում կա ավելի քան 40,000 օդանավակայան, որոնցով օրական տեղի է ունենում շուրջ 100,000 թռիչք՝ ապահովելով 6.000.000  մարդու տեղափոխում։ Այս օդանավակայանների շատ փոքր մասն անցում է կատարել ուղևորների լրիվ կամ մասնակի թվային նույնականացման, ինչը խնայում է ժամանակ և ռեսուրսներ։ Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի (IATA) ուղևորների համաշխարհային հետազոտությունը (Global Passenger Survey (GPS)) ցույց է տվել, որ ուղևորների 75%-ը պատրաստ է կիսել իր կենսաչափական տվյալները՝ ճանապարհորդության գործընթացը թվային նույնականացման միջոցով դյուրացնելու համար: Հետազոտությունն իրականացվել է 8 հազար ուղևորների շրջանում՝ 200 երկրից։ Օրինակ, Օռլանդոյում British Airways-ը օգտագործում է կենսաչափական լուծում, որը թույլ է տալիս 10 րոպեում նստեցնել շուրջ 240 ուղևոր։ Վերադառնալով IATA-ի 2021-ի և 2023-ի ուղևորների համաշխարհային հետազոտություններին (GPS), պետք է արձանագրել, որ այն հանգեցրել է երկու հիմնական եզրակացության.

Սովորաբար, օդանավակայան պետք է ժամանել  ոչ ուշ, քան թռիչքից երկու ժամ առաջ, գրեթե բոլոր օդանավակայաններում հենց այդպիսի ժամկետ է սահմանված ուղեցույցներով։  Սակայն  երբեմն անգամ այդ ժամանակը բավարար չէ, որպեսզի ուղևորը ներկայանա ավիաընկերության սպասարկողներին, ստանա իր նստեցման կտրոնը, հանձնի ուղեբեռը, անցնի անձնագրային ստուգում, ապա անվտանգության ստուգում, գտնի թռիչքի դարպասը և հասցնի նստեցմանը։ Որոշ օդանավակայաններում անվտանգության ստուգումը տեղի է ունենում երկու անգամ և հաճախ ճամփորդող ուղևորները  գիտեն, թե ինչ ռիսկեր կան՝  հարյուրավոր մարդկանց հետ հերթերում սպասելիս։ Սակայն տեխնոլոգիական առաջընթացը նաև այս հարցում է դյուրին լուծումներ գտել․   ներդրվել է դեմքի ճանաչման գործընթացը՝ նստեցման կտրոնի ստացումը և նստեցումը, անձնագրային ստուգումն ու բազմաթիվ այլ գործընթացներ թվայնացնելու և ինքնակարգավորելու նպատակով։ Ահա բազմաթիվ օդանավակայաններից մի քանիսը, որոնք վիզաների և անձնագրերի տվյալների բազաների հիման վրա իրականացնում են դեմքի միջոցով մարդու նույնականացում և ազատում են ուղևորներին երկար հերթերից ու բյուրոկրատիկ գործընթացներից․ Ճապոնիա – Տոկիոյի Հանեդա և Նարիտա միջազգային օդանավակայաններ։ Հնդկաստան – Դելիի, Բենգալուրուի, Վարանասիի, Պունաի, Հայդերաբադի, Գուվահաթիի, Լաքնաուի, Վիջայավադաի և Կալկաթայի օդանավակայաններ։ Արաբական Միացյալ Էմիրություններ – Դուբայի և Աբու Դաբիի միջազգային օդանավակայաններ։ Մալայզիա – Կուալա Լումպուր միջազգային միջազգային օդանավակայան։ Չինաստան – Հոնկոնգի միջազգային օդանավակայան։ Ֆրանսիա – Փարիզի Շառլ դը Գոլ և Օրլի միջազգային օդանավակայաններ։ Իսպանիա – Խոսեպ Տարադելաս Բարսելոնա-Էլ Պրատ միջազգային օդանավակայան։ Միացյալ Թագավորություն – Հիթրոուի և Մանչեսթերի միջազգային օդանավակայաններ։ Գերմանիա – Ֆրանկֆուրտի և Մյունխենի միջազգային օդանավակայաններ։ ԱՄՆ – 238 միջազգային և ներքին օդանավակայններ, այդ թվում նաև Նյու Յորքի Ջոն Քենեդու անվան միջազգային օդանավակայան։ Ընդ որում, ԱՄՆ-ում առաջին անգամ այն կիրառվել է Հարթսֆիլդ-Ջեքսոնի՝ Ատլանտայի միջազգային օդանավակայանում 2018 թվականին, որտեղ ներկայացվել է երկրի առաջին լիովին կենսաչափական օդանավակայանի տերմինալը: Դեմքի ճանաչման տեխնոլոգիան հեղափոխել է օդանավակայանների անվտանգության ընթացակարգերն ու աշխատանքը։ Օդանավակայաններում դեմքի ճանաչումը ներառում է ուղևորի դեմքի սկանավորում և այն համեմատում ​​պատկերների տվյալների բազայի հետ, ինչպիսիք են ԱՄՆ-ի անձնագրերից և վիզաներից հավաքված պատկերները: Այս գործընթացը օգնում է ստուգել ուղևորների ինքնությունը օդանավակայանի տարբեր անցակետերում: Տեխնոլոգիայի նպատակն է պարզեցնել փաստաթղթերի ստուգման գործընթացները և նվազեցնել սպասման ժամանակը: IATA-ի նույն հետազոտությունը ցույց է տվել, որ ուղևորների 85%-ը ցանկանում է 45 րոպեից պակաս ծախսել օդանավակայանի գործընթացների վրա, եթե նրանք ճանապարհորդում են միայն ձեռքի ուղեբեռով և 90%-ը ցանկանում է մեկ ժամից պակաս ծախսել օդանավակայանում անցկացվող գործընթացների վրա, երբ ճամփորդում են ստուգման ենթակա ուղեբեռով։ Ներդված տեխնոլոգիան արդարացնում է ուղևորների ակնկալիքները՝ ժամանակի տեսակետից։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ factor.am