Ռեֆորմիստների կուսակցության անդամները և ակտիվիստները խաղաղ ակցիայի ժամանակ ենթարկվել են հարձակման (տեսանյութ)

Քիչ առաջ Ռեֆորմիստների կուսակցության անդամները և ակտիվիստները հարձակման են ենթարկվել Կիևյան 4/3 հասցեում անցկացվող իմքայլական պատգամավոր Կորյուն Մկրտչանի հրաժարականը պահանջող խաղաղ ակցիայի ժամանակ: Ակտիվիստները ստացել են մարմնական վնասվածքներ և դադարեցրել են ակցիան:

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրեց կուսակցության առաջնորդ Վահան Բաբայանը ՝ կցելով հարձակման ենթարկված կուսակցության անդամների լուսանկարները:

Նա դիմեց իրավապահ մարմիններին հարձակում գործած անձանց հրատապ կարգով հայտնաբերելու և օրենքով սահմանված կարգով խստագույն պատժի ենթարկելու պահանջով: