Բաքուն հաստատեց իր մտադրությունը `գերիների փոխանակում իրականացնել «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով
Ադրբեջանը հաստատեց իր մտադրությունը `գերիների փոխանակում իրականացնել Հայաստանի հետ` «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով: Այս մասին ասվում է երեքշաբթի օրը Ադրբեջանի Հանրապետության ռազմագերիների, պատանդների ու անհայտ կորածների հարցերով պետական հանձնաժողովի հայտարարության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Ադրբեջանը կողմնակից է գերիների և պատանդների փոխանակմանը բոլորը բոլորի դիմաց սկզբունքով»,- ասված է հայտարարության մեջ:
Գերատեսչությունից հատնել են, որ մարտադաշտում անհետ կորած զինծառայողների հետ կապված հարցերով իրենք շփման մեջ են Ռուսաստանի խաղաղապահների հրամանատարության հետ:
Ադրբեջանի պետական հանձնաժողովը հերքել է այն լուրերը, թե հայ ռազմագերիները պահվում են զորահանդեսում ցույց տալու համար: