Հայկական կողմն առաջարկել է Փաշինյան-Ալիեւ երկկողմ հանդիպում, ինչը մերժվել է. ԱԳՆ

Հայկական կողմն առաջարկել է Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի երկկողմ հանդիպում ունենալ ՄԹ֊ում ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովի շրջանակներում, սակայն ադրբեջանական կողմը մերժել է առաջարկը։ Այդ մասին քիչ առաջ հայտարարել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը՝ ավելացնելով, որ հայկական կողմի առաջարկն ուժի մեջ է:

«Հայկական կողմը նաև վերահաստատում է իր առաջարկը` ինտենսիվացնել բարձր և բարձրագույն մակարդակով բանակցությունները և մեկ ամսվա ընթացքում հասնել խաղաղության պայմանագրի ստորագրմանը»,- նշել է նա։