Թուրքիայում կայանալիք «3+3» ձևաչափով հանդիպման օրը որոշված է. ՀՀ-ում Իրանի դեսպան

Թուրքիայում կայանալիք «3+3» ձևաչափով արտգործնախարարների հանդիպման օրը որոշված է։ Այս մասին այսօր հայտարարել է ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին` պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին։

«Հստակ ժամկետ կա, դիվանագիտական ուղիներով այդ մասին կհայտարարվի»,– ասաց նա։

Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ-ն հայտնել էր, որ պաշտոնական Երևանը դեռ չի կողմնորոշվել` մասնակցելու է հանդիպմանը, թե՝ ոչ։

Հիշեցնենք, որ «3+3» հարթակը ենթադրում է Հայաստանի, Ռուսաստանի, Իրանի, Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳ նախարարների մասնակցություն։ Վրաստանը նախկինի պես հրաժարվում է միանալ այս հարթակին։